News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է փրկել «Նաիրիտը», որովհետեւ առանց մասնագետների պետություն չի կառուցվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկան հայտնվել է վերացման եզրին, բայց ոչ մեկը պատասխան չի տվել այն մարդկանց հանցագործությունների համար, որոնք այն այսպիսի վիճակի հասցրին: ԱՊՀ-ի Միջպետբանկը «Նաիրիտին» վարկ է տրամադրել, որը գործարանը չի փակել: Եվ այժմ «Նաիրիտի» նախկին տնօրենը ղեկավարում է  Միջպետբանկի հայկական ներկայացուցչությունը: «Ժամանակին նա մի քանի հազար դոլարի աշխատավարձ է գրել գործարանի ղեկավարությանը, երբ գործարանը կանգնած էր, մարդիկ անգործ նստած էին: Ներկայիս կառավարությունն այդ ամենին տեղյակ է, ափսոսում է՝ եւ ոչինչ ավելի: Մինչդեռ նրանց պարտականությունն է ձեռնարկության քանդվելու համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»,- նշեց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ