News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքական օրակարգը ձեւավորում է Սերժ Սարգսյանը։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ նախագահը դա հաստատել է ՀՀԿ համագումարում։

«Երկրի նախագահը հայտարարեց ազգային գաղափարի մասին. դա ուժեղ Հայաստանն է, որտեղ չկա ներքին թշնամանք, որտեղ կա ազատ մրցակցություն։ Երկիր, որտեղ պետք է արդարություն լինի, եւ կաշառակերությունը չպետք է տեղ ունենա։ Եվ իհարկե մեր կարեւորագույն խնդիրը մեր անվտանգությունն է»,– ասել է նա։

Մյուս կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջին անգամ ընդունեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ «Այսինքն՝ նա խոստովանում է, որ իր վրա ճնշում է գործադրվում, իսկ դա նշանակում է, որ միջնորդները նույնպես հասկանում են, որ վաղ  թե ուժ ԼՂՀ–ն պետք է ճանաչվի», ասել է Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ