Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարեւանությամբ Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում Մխչյան ջրանցքից Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 1հատ МТ 64 հակատանկային արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը: