News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-5-ին Իրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական  հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցելու համար Թեհրանում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախագահել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը։ Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, բանկային եւ ապահովագրական համակարգի, կրթության, առեւտրի, տարածաշրջանային համագործակցության եւ բազմաթիվ այլ ոլորտներին։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հաշվի առնելով  երկու երկրների փոխհարաբերությունների բարձր մակարդակը եւ կուտակված փորձը՝ կողմերը կարեւորել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Արձանագրվել է, որ դրա համար ստեղծված է բարենպաստ միջավայր՝ կապված Հայաստանի ԵԱՏՄ անդամագրման եւ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ընդլայնման նպատակով կողմերը նպատակահարմար են համարել համագործակցությունը սերտիֆիկացման եւ ստանդարտացման բնագավառում։ Նիստի շրջանակներում քննարկվել են Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության տեմպերն ակտիվացնելու եւ Հայաստանի վերականգնվող, մասնավորապես հողմային  էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Իրանական կողմը մեծ հետաքրքրություն եւ համագործակցության պատրաստակամություն է ցուցաբերել հայ-իրանական սահմանին նախատեսվող ազատ տնտեսական գոտու հիմնադրմանը, ինչպես նաեւ հետագա գործունեությանը մասնակցելու հարցում։ Իրանական ընկերությունների համար կարեւորվել է ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալումը եւ այդ ճանապարհով ԵԱՏՄ տնտեսական շուկաներ մուտք գործելու հնարավորության ձեռքբերումը։

Նիստի ավարտին ստորագրվել է «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:

Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի եւ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադ-Ռեզա Նեմաթզադեի հետ։ Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ