News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ու Եվրամիության համագործակցությունն ամրապնդելով՝ հնարավոր կլինի ավելի մեծ աջակցություն տրամադրել Ուկրաինային, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն  Ուկրաինային տրամադրում են աջակցություն ՝ քաղաքական ու գործնական, մենք օգնում ենք բարեփոխումների իրականացման ու պաշտպանական ոլորտի արդիականացման հարցերում։ Այսօր մենք հայտարարում ենք, որ ավելի սերտ կհամագործակցենք աջակցություն տրամադրելու, մասնավորապես ներուժ ստեղծելու, սովորեցնելու հարցերում։ Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել»,- ասել է Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների նիստից հետո, փոխանցում է «Ինտերֆաքս ՈՒկրաինան»։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ իր հերթին նշել է, որ ՈՒկրաինային Եվրամիության օգնության կենտրոնում տնտեսական ու սոցիալական բարեփոխումներն են, կոռուպցիայի դեմ պայքարը։

«Ատլանտիկայի երկու կողմերում էլ կա վստահություն, որ Ուկրաինան եվրոպական քաղաքականության առաջնահերթություն կմնա։ Մենք պնդում ենք, որ ամբողջովին կատարվեն Մինսկյան համաձայնագրերը․․․ Մենք հաճախ ենք հանդիպում ու քննարկում այս հարցերը, մանավանդ Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ