News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր սեփական հայտարարությունների գերին է դարձել։ Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Ալիեւի վերջին հայտարարությունների նպատակի ու տարածքային հավակնությունների մասին NEWS.am–ի թղթակցի հարցին։

Ռուստամյանի խոսքով Ալիեւը այնքան բարձր նշանաձող է վերցրել, որ հիմա «տակից դուրս չի գալիս»։ «Նա պետք է հասկանա, որ այդ ձեւով կարգավորման գործընթացը փակուղի է մտցնում։ Ալիեւը պետք է շատ լավ հասկանա, որ «զիջումներ» բառը վերաբերում է երկու կողմերին էլ»,- շեշտել է Արմեն Ռուստամյանը։ Միայն հայկական կողմը, շարունակեց պատգամավորը, չի կարող զիջել ամեն ինչ։ «Մենք պետք է հասկանանք, որ այդ մարդիկ պարզապես ներքին սպառման համար նշանաձող են սահմանել, որը պետք է պահպանեն։ Այսինքն նրանք պետք է ցույց տան, որ շատ վճռական են տրամադրված Ղարաբաղը վերադարձնելու հարցում։ Նրանք այնքան են իրենք իրենց համոզել, որ պարզապես չեն կարողանում հրաժարվել դրանից»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնալով դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ պատգամավորը շեշտեց․ «Ես ոչ մի դրական ակնկալիք չունեմ Ադրբեջանից, քանի դեռ նրանք չեն ընդունել, որ Ղարաբաղի կարգավիճակի ու անվտանգության հարցերը պետք է առաջին հերթին լուծվեն , քանի որ հակամարտությունը հենց դրանից է սկսվել։ Եթե չվերացնես պատճառը, որը հակամարտության է հանգեցրել, անիմաստ է խոսել հակամարտությունը կարգավորելու մասին։ Ադրբեջանը դա չի հասկացել, հետեւաբար չեմ կարծում, թե այդ հանդիպումներից կարելի է որեւէ նոր բան ակնկալել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ