News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ստիպված է եղել դադարեցնել պլուտոնիումի ուտիլիզացման մասին ռուս- ամերիկյան համաձայնագրի գործողությունը՝Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման ու համագործակցության դադարեցման պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ սպառազինումների հսկողության ու չտարածման հարցերով բաժնի տնօրեն Միխայիլ Ուլյանովը։

Նրա խոսքով հանգամանքները արմատապես փոխվել են, ինչի կապակցությամբ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի հռչակագրի 62-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել համաձայնագրի գործողությունը։

«Բացի դրանից համաձայնագրի կատարմանը պատրաստվելու առումով մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք։ Դա գումար արժե, ուժ ու միջոց։ Միացյալ Նահանգները կտրականապես հրաժարվել է կատարել իր պարտավորությունները ու առաջարկել է ուտիլիզացման մեկ այլ մեթոդ, որը չի ապահովում այդ գործընթացի անշրջելիությունը»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով նախագահի հրամանի համաձայն՝ ռուսական ամբողջ զինամթերային պլուտոնիումը, որի վրա տարածվում էր համաձայնագիրը,  ռազմական ծրագրերից դուրս կմնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ