Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած 56-ամյա Արամ Մանուկյանն իր որդու եւ ընկերների հետ գնալիս է եղել որսի: NEWS.am-ի հետ զրույցում Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը նշեց, որ ոբղբերգական ավտովթարը հենց որսի գնալու ճանապարհին էլ տեղի է ունեցել. «Սար են գնացել՝ որսի եւ վթարի են ենթարկվել»:

Մահացած տղամարդու որդին՝ 27-ամյա Արտակ Մանուկյանը եւ մեքենայի երկու այլ  ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, Ավտովթարից մահացած 56-ամյա Արամ Մանուկյանն ամուսնացած է, ունի երեխաներ:

Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. դեռեւս չբացահայտված հանգամանքներում «UAZ 31512» մակնիշի 34 VC 179 համարանիշի (վարորդ՝ 56-ամյա Արամ Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300 մետր գլորվելով հայտնվել ձորում: