News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է, եւ մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանն ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության եւ հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»

Հայաստանի տնտեսական զարգացման կարեւոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն, ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:

ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաեւ ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:

«Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր են նաեւ, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում եւ փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»:

Սակայն կոնգրեսականը ունի մտահոգություններ՝ Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասում է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա:

«Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի եւ իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում եւ Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»:

Կոնգրեսականի կարծիքով Թուրքիայի նկատմամբ առկա հետաքրքրությունը հատկապես դրսեւորվեց Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցում, երբ առանց լուրջ հիմնավորումների Թրամփի թիմի որոշ անդամներ կոչ էին անում ԱՄՆ-ին հանձնել Գյուլենին Թուրքիային:

Հարցազրույցի ընթացքում կոնգրեսական Շիֆը անդրադառձավ նաեւ սիրիական ճգնաժամին ու քննադատության ենթարկեց Ռուսաստանի դերակատարությունն այս հակամարտությունում, որը ուժեղացնում է Բաշար Ասադի դիրքերն ու համուզում նրան, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով:

«Սիրիական ճգնաժամը խոշոր մարդասիրական ճգնաժամ է, որի արդյունքում ունենք Երկրորդ աշխարհամարտից ի վեր շատ ավելի փախստականներ՝ մնացած հակամարտությունների հետ համեմատած: Կարծում եմ ամբողջ աշխարհի ջանքերը պետք է միտված լինեն այս հակամարտության դադարեցմանը: Ցավոք սրտի, Ռուսաստանն այս հակամարտությունում ունի բացասական դեր: Նրա գործողությունները հակամարտությունը երկարացնում են: Ռուսաստանը ասել էր, որ միանում է ԴԱԵՇ-ի դեմ պայքարի, սակայն իրականում ակնհայտ է, որ իր հիմնական թիրախն է Սիրիայի չափավոր ընդդիմությունը»:

Նա դրական գնահատեց Հայաստանի ներդրումը Սիրիայից փախստականներին ընդունելու եւ նրանց քաղաքացիություն շնորհելու հարցում՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից օգնության տրամադրման անհրաժեշտությունը:

«Ես անում եմ ամեն ինչ, որ Հայաստանը ստանա օժանդակություն ՄԱԿ-ի կառույցներից եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից՝ փախստականներին օգնելու համար»:

Նա նաեւ կարեւորեց Սիրիայում եւ Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցը, որոնց թվում են այս երկրներում դարեր ի վեր ապրող հայկական համայնքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ