News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Opel ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Insignia հեչբեքը, որը ստացել է Grand Sport անվանումը։ Մոդելի պլատֆորմը փոխված է, այն ունի նոր լիաքարշակ համակարգ եւ ադապտացված շասսի, որը հարմարվում է  մեքենայի տիրոջ վարման ոճին, հայտնում է Motor–ը։

Նոր Insignia–ն պատրաստված է E2XX պլատֆորմի վրա, որն արդեն օգտագործվում էր Chevrolet Malibu–ի համար։ Մեքենայւի թափքը մոտ 60 կգ–ով թեթեւ է, քան նախկինում, իսկ զանգվածը, մոդիֆիկացիայից կախված,  պակասել է մինչեւ 175 կգ։

Հեչբեքն ունի լիաքարշակ համակարգ։ Ադապտացված FlexRide շասսին աշխատանքի 3 ռեժիմ ունի՝ Standard, Sport եւTour, որոնք ընտրում է վարորդը։ Դրանք փոխում են ամորտիզատորների կագավորումները, ղեկի կառավարումը, 8-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփը, գազի ոտնակը սեղմելիս կայունացման համակարգը։ Ընդ որում, մեքենայի էլեկտրոնիկան կարող է ինքնուրույն սովորել վարորդի վարելաոճը՝ վելուծելով այն եւ հարմարվելով դրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ