News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լե Ռուի նշանակումը: Հանձնախմբի նախագահ  Հարութ Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ընդգծեց` նորանշանակ նախարարը Հայ դատի ջատագով է եւ բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ:

«Միասին բազմաթիվ այցեր ենք կատարել Հայաստան եւ Արցախ, եւ ամեն անգամ վերահաստատել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման մեր վճռականությունը: Նա մեր կողքին է եղել, երբ 2014թ.¬ին հիշատակում էինք Ժան Ժորեսի մահվան 100¬-ամյակը, ինչպես նաեւ 2015թ.¬ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության փոխհատուցումների վերաբերյալ կոնֆերանս անցկացրեցինք` Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-¬ի ներկայությամբ»,¬- ասաց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:

Հարութ Մարտիրոսյանի խոսքով` Բրունո լե Ռուի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ են քննարկվել ու քվեարկվել Հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող, ինչպես նաեւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծերը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում:

Ի դեպ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ֆրանսիայի ՆԳ նախարարը գտնվում է  Ադրբեջանի «սեւ ցուցակում»՝ Արցախ  կատարած այցերի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ