News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալթան Եվրոպայում առաջին երկիրն է, որտեղ պաշտոնապես արգելել են ռեպարատիվ բուժումը. մարդու սեռական կողմնորոշման՝ նույնասեռականությունից հետերոսեքսուալության փոփոխման մեթոդ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արգելքի մասին օրենքը Մալթայի օրենսդիրների կողմից միաձայն է ընդունվել:

Օրենքով արգելքի խախտման դեպքում նախատեսվում է 10 հազար եվրո չափով տուգանք կամ մինչեւ մեկ տարի ժեմկետով ազատազրկում: Օրենքում նշված է, որ սեռական ոչ մի կողմնորոշում կամ գենդերային պատականելություն չի դիտվի որպես շեղում կամ հիվանդություն:

Այսօր ռեպարատիվ բուժումն ավելի հաճախ ԱՄՆ-ում է կիրառվում, քան Եվրոպայում, սակայն ԱՄՆ որոշ նահանգներում (այդ թվում՝ Քալիֆորնիայում եւ Իլինոյսում) այն արգելված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ