News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Instagram-ը ներկայացրել է մեկնաբանությունները «լայքելու», մեկնաբանությունները անջատելու եւ հետեւորդներ հեռացնելու ֆունկցիաները: Դրանք հասանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում, ասվում է ծառայության բլոգում:

Այժմ մեկնաբանություններ անջատելու ֆունկցիան ոչ բոլոր օգտատերերին է հասանելի: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ընկերությունը այն հասանելի կդարձնի բոլորի համար: Օգտատերերը կկարողանան առանձին հրապարակումների մեկնաբանություններն անջատել՝ բացելով ֆոտո կամ վիդեո ներբեռնման էկրանին լրացուցիչ պարամետրերը եւ ընտրելով «Անջատել մեկնաբանություններ» կետը: Մեկնաբանությունները կարելի անջատել հրապարակումից հետ ցանկացած պահի:

Մեկնաբանությունների անջատումը հարթակի ամենակարեւոր նորամուծություններից է, գրում է TechCrunch-ը: Բազմաթիվ հանրային մարդիկ ստիպված են լինում իրենց էջը փակել՝ խուսափելով նեգատիվ մեկնաբանություններից: Այս նոր գործիքը թույլ կտա խուսափել այդ խնդրից:

Instagram-ի օգտատերերը հնարավորություն կստանան նաեւ հեռացնել իրենց հետեւորդներին՝ նրանց էջը արգելափակելու փոխարեն: Ընդ որում հետեւորդը ծանուցում չի ստանա դրա մասին: Այս ֆունկցիան դուր կգա նրանց, ովքեր ցանկանում են հանրայինից փակ էջ դարձնել իրենց աքաունթը:

Ծառայության նորամուծություններից է նաեւ մոկնաբանությանը լայք դնելը: Այս ֆունկցիայի փորձարկումը սկսվել էր 2016 թվականի նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ