News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ծայրահեղ ցածր է գնահատում հայ ժողովրդի մտավոր ընդունակությունները: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետի պարզաբանումները, թե ինչու գազի սակագինը չի կարող էական փոփոխության ենթարկվել:

Գրիգորյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում գործում է այն պրակտիկան, որ սահմանին գազը մեկ գնով է գնվում, իսկ սպառողին է հասնում 10-15 տոկոս հավելագրմամբ: «Սակայն մեր դեպքում մենք սահմանին գազը ձեռք ենք բերում 150 դոլարով, իսկ վաճառում ենք 320-340 դոլարով»,- նշեց քաղաքագետը: Նա ընդունում է, որ սահմանին գնվող գազը մինչեւ սպառողին հասնելը ծախսեր է պահանջում, սակայն կարծում է, որ տվյալ դեպքում այդ ծախսերը 15 տոկոսը չպետք է գերազանցեն, եւ վերջնական արժեքը չպետք է 200 դոլարից բարձր լինի:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն կարապետյանը մեկնաբանել է այն հարցը, թե ինչու Հայաստանում գազի գինը չի կարող էականորեն փոփոխվել: «Գազի գինը շատ պարզ մեխանիզմով է որոշվում՝ սահմանի գին, ծախսեր՝ բաժանված օգտագործվող գազի քանակին: Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը ծախսերը պարբերաբար ուսումնասիրում է: Գազի գնի վրա ազդում են եւս մի քանի գործոններ՝ երկիրն ունի՞ գազի սեփական աղբյուրներ, տարանցման հնարավորությունները»,- ասել է Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ