News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս տարվա դեկտեմբերի 8-ից Չինաստանի բոլոր պրովայդերները պարտավորվելու են երաշխավորել, որ  իրենց հեռարձակած բովանդակությունը ազգային անվտանգության եւ հանրային կարգի խախտման վտանգ չի ներկայացնում, գրում է «Известия»-ն:

Չինաստանի կիբեռտարածության հարցերի կառավարման մարմինն արդեն արգելափակել է 4,5 հազար ինտերնետ ռեսուրս՝ կանգնեցնելով 3,1 հազար ծրագիր՝ պատճառաբանելով, որ դրանց միջոցով շրջանառվում են անհարիր բովանդակությամբ ֆայլեր:

«Ռեսուրսների արգելափակման պատճառ են դարձել բռնության եւ վուլգար տեսարաններով բովանդակությունը»,- ասվում է «Սինհուա» գործակալության հայտարարությունում:

Ինչպես փոխանցում է ինֆորմացիոն գործակալությունը, այս տարվա դեկտեմբերի 8-ից ինտերնետ ռեսուրսների աշխատանքի համար կգործեն նոր կանոններ: Համաձայն այդ կանոնների պրովայդերները կպարտավորվեն երաշխավորել իրենց հեռարձակած բովանդակության հարիրությունը:

Պոռնոգրաֆիկ եւ անօրինական հրապարակումների դեմ պայքարող ծառայության աշխատակիցները բազմաթիվ անգամ են հայտարարում, որ հաճախակիացել են օնլայն խաղերի տակ քողարկված պոռնոգրաֆիկ նյութերի տարածման դեպքերը: Նոր ծրագրային ապահովումը, որ թույլ կտա ֆիլտրել օգտատերերի լրահոսը, մշակվել է Facebook-ի մասնագետների կողմից: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հետաքրքրված է Չինաստանում սոցցանցի աշխատանքով, ինչն էլ երեւի պատճառ է դարձել ԾԱ-ի մշակման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ