News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ գործարկված SocialBridge հարթակը թույլ կտա Facebook-ի օգտատերերին գումար վաստակել իրենց արտահայտած կարծիքի դիտումների հիման վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է  SocialBridge հարթակի համահիմնադիր եւ տնօրեն Մուշեղ Գեւորգյանը:

«Վերջին շրջանում բազմաթիվ կազմակերպություններ փորձում են հետեւել սոցցանցերում տիրող «աղմուկին»՝ իրենց բիզնես ռազմավարությունները բարելավելու համար։ Նրանք ցանկանում են իմանալ հասարակական կարծիքը՝ բաց չթողնելով իրենց հետ առնչվող եւ ոչ մի խոսակցություն։ Մեր ստեղծած գործիքով հնարավոր է իրականացնել մոնիտորինգ սոցցանցերում: Հարթակն առանձնանում է նրանով, որ հնարավորություն է տալիս ֆեյսբուքյան օգտատերերին իրենց արտահայտած կարծիքի դիտումների հիման վրա գումար վաստակել եւ կանխիկացնել այդ գումարը: SocialBridge-ը ավտոմատացված հարթակ է, կամուրջ՝ ֆեյսբուքյան օգտատերերի եւ սոցցանցերում մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների միջեւ»,- ասում է SocialBridge-ի համահիմնադիրը:

Մուշեղ Գեւորգյանի խոսքով Ֆեյսբուքյան բոլոր օգտատերերը SocialBridge-ի թիրախային լսարանում են, հատկապես նրանք, ովքեր հաճախակի իրենց ֆեյսբուքյան էջում այս կամ այն կազմակերպության, ծառայության կամ արտադրանքի վերաբերյալ գրառումներ են կատարում:

«Հարթակի օգտատեր ընկերություններից են նրանք, որոնք հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ եւ ցանկանում են սոցցանցերի մոնիտորինգի իրականացման շնորհիվ բարելավել իրենց արտադրանքի ու ծառայությունների որակը»,- հավելում է SocialBridge-ի համահիմնադիրը:

Գրանցվելուց եւ հարթակին ֆեյսբուքյան էջը կապելուց հետո `օգտատիրոջ անձնական էջում կատարված հրապարակումները կհայտնվեն SocialBridge-ում։ Սակայն օգտատերն ինքն է որոշում, թե որ հրապարակումները տեսանելի լինեն կազմակերպություններին: Այլ էջերում, խմբերում կամ ընկերների էջերին արված հրապարակումները դեռ տեղ չեն գտնում հարթակում: Ապագայում պլանավորվում է հարթակում ներառել նաեւ այլ սոցցանցեր:

Հարթակում վաստակած գումարի կանխիկացման մեխանիզմը տարածված է ամբողջ աշխարհում։ «Հրապարակման գինը կախված է դրա կարեւորությունից կամ կշռից, այսինքն՝ դրա like-երի, comment-ների, share-երի քանակից: Կազմակերպությունները, որոնք գրանցվում եւ մոնիտորինգ են իրականացնում հարթակի միջոցով, վճարում են յուրաքանչյուր դիտված հրապարակման դիմաց։ Իսկ օգտատերերը, հրապարակումների դիմաց գումար կուտակելով, կարող են հետագայում կանխիկացնել այն»,- եզրափակեց Մուշեղ Գեւորգյանը:

Հարթակին կարելի է միանալ հղումով (http://socialbridge.am/):

SocialBridge ստեղծվել է Ռումորս ՍՊԸ-ի կողմից, որը հիմնադրվել է 2015 թվականին։

Կազմակերպության առավել հայտնի պրոդուկտներից է Rumors Monitoring-ը, որը ամբողջովին ավտոմատացված մոնիտորինգային հարթակ է եւ տրամադրում է տեղեկատվություն՝ օգտվելով էլեկտրոնային լրատվամիջոցների աղբյուրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ