News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բնակչությանը ծառայություններ մատուցող մենաշնորհականների դրությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է կոմունալ ծառայությունների գների բարձրացմանը։ Նման տեսակետ է հայտնել «Հանուն ժողովրդավարության ու զարգացման» շարժման ղեկավար տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն Turan–ին տված հարցազրույցում։

Իբադօղլուն նշել է, որ մենաշնորհականները միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների առաջ պարտավորություններ ունեն, որոնք նրանք կատարել չեն կարող։ «Դրա համար էլ նրանց հիմնական նպատակն է կարճ ժամկետում բնակչությունից հնարավորինս շատ գումար հավաքել ու վճարել միջազգային վարկատուներին իրենց պարտքերը»,- ասել է նա։

Փորձագետը հիշեցրել է, որ անցած տարի «Ազերիգազ» ու «Ազերիշըգ»  ընկերությունները ստորագրել են հռչակագիր Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի խոշոր վարկ ստանան։ «Վարկային գծում նշված է, որ Ադրբեջանը 250 մլն դոլար կներդնի 1 մլրդ դոլար  ընդհանուր արժողության նախագծում։ Նախագծի հիմնական նպատակն է զարգացնել էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները։ Վարկային համաձայնագրի պայմաններից մեկն է սակագների բարձրացումը», շեշտել է Իբադօղլուն։ Տնտեսագետը հայտնել է, որ բացասաբար է գնահատում սակագների բարձրացումը, քանի որ այդ որոշումը հիմնավորված չէ, իսկ բնակչության գնողունակությունն էլ հաշվի առնված չէ։

Անդրադառնալով այդ որոշման հետեւանքներին՝ փորձագետը նշել է, որ դրանք կարող են տարբեր լինել՝ կարող է բարձրանալ աղքատության մակարդակը, կսահմանափակվեն ձեռներեցության հնարավորությունները, կկրճատվեն աշխատատեղերը, կնվազեն աշխատավարձերը։ Նրա խոսքով առավելապես կտուժեն կենսաթոշակառուները ու ցածր եկամուտներով մարդիկ։ Խոսքը 2-2․5 մլն մարդու մասին է։

Իբադօղլուն համարում է, որ անսպասելիորեն հայտնելով սակագների բարձրացման մասին՝ Ադրբեջանը խախտել է Սոցիալական Խարտիայի պահանջները։ «Կառավարությունը կարծում է, որ բարեփոխումների ու առկա խնդիրների լուծման համար դեռ ժամանակ կա, բայց չի հասկանում, որ բարեփոխումները պետք էր դեռ երեկ սկսել, հակառակ դեպքում ստիպված կլինեն հրաժարական տալ»,- ասել է նա։

9 ամիսների արդյունքներով, նավթային ոլորտում արտահանումը կրճատվել է 27 տոկոսով, կազմելով 844 մլն դոլար։ Ամսական այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 93․5 մլն դոլար, մինչդեռ Ադրբեջանի տնտեսության համար ամենաբարդ տարիներին ալդ ոլորտում ամսական արտահանումը կազմում էր 150-180 մլն դոլար, նշեց փորձագետը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ