News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունից դուրս եկածները շարունակում են կրել ՀՅԴ գաղափարախոսությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով այն լուրերին, որ Ռուբիկ Հակոբյանը կվերադառնա իր հարազատ կուսակցություն՝ ՀՅԴ:

«Նրանք, ովքեր եղել են Դաշնակցության մեջ, պատահական չեն եղել, բոլորն էլ ընդունել են Դաշնակցության գաղափարախոսությունը եւ հիմա եթե դուրս են այդ կառույցից, այնուամենայնիվ այդ գաղափարախոսությունը կրողներն են»,-ասել է Արմեն Ռուստամյանն ու հավելել. «Դաշնակցության կառույցից շատերն են կարգապահական որոշակի ռեժիմի մեջ չտեղավորվելով դուրս եղել, դրանք են Գարեգին  Նժդեհ, Անդրանիկ... էսպիսի դեմքեր են եղել, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն շարունակել իրականացնել նույն գաղափարախոսությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելուն եւ ֆինանսական խնդիրներին, Ռուստամյանն ասել է. «Հիմա դժվար է ասել, քանի որ շատ հստակեցումների խնդիրներ կան, ծրագրեր: Այս պահին մեր որոշումը հստակ է՝ մենք ընտրություններին գնալու ենք առանձնաբար»: Այնուամենայնիվ նա չբացառեց, որ այդ որոշումը կարող է փոխվել:

Հարցին՝ ՀՀԿ-ի հետ դաշինքը չի՞ սասանել իրենց մշտական 5-6 տոկոս ընտրազանգվածը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Դաշնակցության մշտական տոկոսը երբեք չի սասանվել, որովհետեւ հենց դա բնորոշ է գաղափարական կուսակցություններին: Այո նրանց տոկոսը կարող է շատ թռիչքային փոփոխություն չունենա, բայց կայուն է»:

Ռուստամյանը շեշտել է, որ Դաշնակցությունը տարաձայնություն չունի իր դրսի կառույցների հետ: Պատգամավորը շեշտել է, որ իրենք նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ