News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրաշարժից 28 տարի անց Գյումրիում բավականին մեծ աշխատանք է կատարվել քաղաքի վերականգնման, անօթեւաններին բնկարաններով ապահովելու հարցում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Շիրակի մարզի համայնքապետերի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Երկրաշարժից արդեն 28 տարի է անցել եւ բավականին լուրջ առաջընթաց կա՝ կորցրել են 26 հազար բնակարաններ, արդեն կառուցել են 24  հազար: Այսօր ամենածանր հարցն այն է, որ քաղաքում դեռ կան տնակներ եւ բնակարանների կարիք, բնականաբար, կա: Այս ընթացքում, բարեգործների, հանգանակությունների  միջոցով հնարավոր է  եղել նոր բնակարաններ ձեռք բերել, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բնակարանների հարցին կարողանանք լուծում տալ»:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Սամվել Բալասանյանի խոսքով, բացի բնակարանային խնդրից, առաջնահերթ է նաեւ Գյումրիում կյանքն ակտիվացնելու հարցը: Նա նշեց, որ  այդ հարցը կարելի է լուծել Երեւանը բեռնաթափելու միջոցով. «Երեւանում 63 տոկոս բնակչություն կա, հիմա պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի կարողանանք բեռնաթափել քաղաքը: Պետք է որոշ գերատեսչություններ, կրթական համակարգեր տեղափոխվեն Գյումրի»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը լսելով քաղաքապետի բարձրացրած հարցերը, նշեց. «Այո՛, տնակների խնդիրը պետք է լուծել, բայց պետք է ճշմարտությունն  ասենք, եթե մենք դոմիկի տիրոջը տվել ենք բնակարան, բայց ինքը շարունակում է  դոմիկում բնակվել, ուրեմն իրեն հստակ պետք է ասել՝ որեւիցե կիսատ-պռատ մեկնաբանություններ չանի»:

Վարչապետը նաեւ նշեց, որ Գյումրին զբոսաշրջության համար ֆանտաստիկ, ֆենոմենալ հնարավարություններ ունի. «Երիտասարդներին, բոլորին պետք է խնդրենք, որ բիզնեսն ակտիվանա: Հիմա բավականին մեծ հոսքեր են լինելու, էկոնոմ կլասի ավիաընկերությունները գալու են, ակտիվանալու է ավելի ամեն ինչը եւ 2017թ. մենք ավելի մեծ հոսք ենք ակնկալում Գյումրի: Օդակայում պետք է զբոսաշրջիկին միանգամից գրավեք, չթողնեք, որ գնա Երեւան, բերեք Գյումրի, հրավիրեք»:

Կարեն կարապետյանի խոսքով՝ Երեւանից գերատեսչությունների, բուհերի տեղափոխման հարցի լուծումը խնդրահարույց է. «Այս հարցը հենց կիրառական մակարդակին է հասնում, առաջանում են բավականին լուրջ խնդիրներ՝ մարդկաանց տեղափոխման եւ այլնի հետ կապված: Մենք գերատեսչությունների, բուհերի հետ կապված որոշ ծրագրեր ունեք, սակայն, այսօր եկեք չհայտարարեմ: Այդ ծրագրերի շուրջ ուղղակի պետք է թվաբանությունը հասկանալ՝ ինչքանով է իրագործելի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ