News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում հիվանդի մահվան մեջ կասկածվող բժիշկ Արտակ Գեւորգյանն ու բուժքույր Նվարդ Հակոբյանը կատարվածի մեջ իրենց մեղավոր չեն համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ջերմուկի առողջության կենտրոնի տնօրեն Մանուշակ Նալբանդյանը:

«Այժմ քննություն է ընթանում, ամեն ինչ կպարզվի: Մեր բժիշկն ու բուժքույրն ասում են, որ իրենք սխալ ոչինչ չեն արել, չեն իմացել, որ այդ տղամարդն ալերգիկ է եղել: Նույնիսկ պարզ էլ չէ` արդյոք այդ տղամարդն իսկապես ալերգիկ է եղել, թե ոչ: Բացի դրանից, ասում են` իբր ներարկելուց հետո է հիվանդն այդ մասին հայտնել մեր բժշկին: Սա էլ է դեռ ուսումնասիրության փուլում»,- ասաց Մանուշակ Նալբանդյանը:

Արտակ Գեւորգյանը 30 տարվա բժիշկ է, շուրջ այդքան էլ աշխատել է Նվարդ Հակոբյանը: Ըստ կենտրոնի տնօրենի` նրանք երկուսն էլ շարունակում են աշխատել:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում նոյեմբերի 3-ին շտապօգնություն կանչած Գրիգոր Գրիգորյանին բժիշկները դեղ են ներարկել, որից հետո քաղաքացին գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Քաղաքացուն մի շարք ներարկումներ են կատարվել, հաշվի չի առնվել նրա ալերգիկ լինելու հանգամանքը, որի արդյունքում քաղաքացին գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Քրեական գործ է հարուցվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ