News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարսելի Արժեթղթերի Պալատում (Palais De La Bourse) տեղի է ունեցել «Աշխարհի համերը» խորագրով ամենամյա միջոցառումը, որտեղ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո ներկայացված էր նաեւ հայկական տաղավարը: Միջոցառումը կազմակերպվել էր Մարսել-Պրովանսի Առեւտրի համաշխարհային կենտրոնի, Առեւտրաարդյունաբերական պալատների եւ Երկկողմ բիզնես ակումբների միությունների (l’UCCCAB) կողմից, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների գլխավոր հյուպատոսություններ՝ ներկայացնելով իրենց երկրների խոհանոցի առանձնահատկությունները, գյուղատնտեսական, գինեգործական ավանդույթներն ու նորույթները:

Միջոցառման այս տարվա նշանաբանը սպորտն էր, որը պայմանավորված էր Մարսելը 2017 թվականին սպորտի եվրոպական մայրաքաղաք հռչակելու եւ 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար Փարիզի թեկնածությունն առաջադրելու հանգամանքով:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը եւ Ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնարդ Հատեմյանը հանդիսավոր բացեցին հայկական տաղավարը, որտեղ ներկայացված էին Հայաստանում արտադրված գինիներ, կոնյակներ եւ այլ հայկական խմիչքներ, հայկական լեռնաշխարհում աճող բնական խոտաբույսերից պատրաստված թեյեր եւ թուրմեր, մուրաբաներ, հայկական ռեստորանի կողմից պատրաստված ազգային խորտիկներ: Հայկական տաղավարում այցելուներին հայկական խմիչքներ էր հյուրասիրում 2008 թվականին Ֆրանսիայի լավագույն սոմելիե ճանաչված Սերժ Ղուկասյանը։

Հաշվի առնելով, որ միջոցառումն ուներ սպորտային նշանաբան՝ միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին նաեւ, Էվերեստի գագաթը նվաճած լեռնագնաց Արա Խաչատրյանը եւ «Արծիվ » սպորտային ակումբի սաները:

Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց եւ ջերմորեն ընդունվեց այցելուների կողմից:

Տպել
Ամենաշատ