News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գառնի համայնքում անցած տարվա ամռանը հնչած կրակոցների գործով մեղադրյալ, «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավարի որդուն առաջադրված մեղադրանքը շինծու է, ուռճացված: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարի որդու` Ռուբեն Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Ռուբեն Հակոբյանի մեղադրանքն ակնհայտորեն չի համապատասխանում, ուռճացրած է եւ Ռուբեն Հակոբյանի գործողություններում չկան այն արարքները, որոնցում նրան մեղադրանք է առաջադրված: Չափազանց շինծու մեղադրանք է առաջադրվել»,- ասաց նա:

Հովիկ Արսենյանի կարծիքով` ճիշտ մեղադրանք չի առաջադրվել, իհարկե, իր պաշտպանյալի գործողություններում կա քրեորեն պատժելի արարք, սակայն այն արարքները չեն, որոնք առաջադրված մեղադրանքներն են ենթադրում:

Նշենք, որ այս գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այժմ վկաներն են հարցաքննվում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդին՝ Ռուբեն Հակոբյանը, 2015 թ.-ի հուլիսի 10-ին ժամը 01:00-ի սահմաններում Գառնիում հանդիպել է գյուղապետի որդուն՝ Մարզպետ Վարդանյանին, որի բարեւին չի պատասխանել եւ ասել է, թե «ով ես արա, հեռացիր այստեղից»: Այնուհետեւ Մարզպետ Վարդանյանը Ռուբենին առաջարկել է գնալ գյուղի գազալցակայանի շրջակայքը եւ դրսեւորած կոպիտ եւ արհամարական վարքի համար պարզաբանում տալ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Մարզպետի ազգականներ Միքայել եւ Մեսրոպ Արտաշեսի Մկրտչյաններին: Այդ ընթացքում երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո Ռուբենը հեռացել է՝ հրազեն ձեռք բերելու նպատակով: Կարճ ժամանակ անց Ռուբենը վերադարձել է նշված տարածք եւ ենթադրելով, որ Մարզպետը գտնվում է տեղում կայանված վերջինիս պատկանող «HUNDAI SONАТА» մակնիշի ավտոմեքենայում, սկսել է կրակահերթեր արձակել նշված ավտոմեքենայի  ուղղությամբ: Իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը Ռուբենն ավարտին չի հասցրել, քանի որ այդ ժամանակահատվածում Մարզպետն ավտոմեքենայի սրահում չի գտնվել եւ հեռացած է եղել գազալցակայանի տարածքից:

Ռուբենի հետ այդ պահին եղել է նաեւ Արա Հայրապետյանը:

Գործարարի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Արա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ռուբենը կալանավորված է, իսկ Արան գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 9-ին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրենց գյուղում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով վնասվել է որդու ավտոմեքենան:

Պարզվել է, որ հիշյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Վարդանյանի որդու՝ Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Ռուբեն Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի եւ օժանդակ շինության ապակիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ