Հայտնի է դարձել, որ Ղազախստանում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են նավթի հափշտակման մեջ կասկածվող հանցավոր խմբավորման մի քանի անդամներ, փոխանցում է Tengrinews-ը:
Դեկտեմբերի 7-ին Ակտոբեի մարզում եւ երկրի մի շարք այլ շրջաններում ծավալուն հատուկ գործողություն է սկսվել կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը կասեցնելու համար, որոնք զբաղվել են նավթի եւ նավթամթերքների հափշտակությամբ եւ ապօրինի շրջանառությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք կասկածվում են նավթի հափշտակմանը մասնակցելու մեջ, առգրավվել են նավթով եւ նավթամթերքով ավտոցիստերններ:
Դրանից զատ, կալանավորվել են հանցավոր խմբավորման մի շարք անդամներ, որոնք արմատական սալաֆիականության հետեւորդներ են, որոնք նավթը հափշտակողների «քրեական» հովանավորությունն են ապահովել: