Հունաստանի մի քանի քաղաքներում՝ Աթենքում, Սալոնիկում, Իրակլիոնում, անարխիստների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել, հայտնում է Ethnos–ը։
Անկարգությունները սկսվել էին 2008 թվականին ոստիկանության կողմից սպանված 15-ամյա դեռահասի հիշատակի ցույցի ժամանակ։ Ցուցարարները սկսել էին քարեր, շշեր եւ դյուրավառ նյութեր նետել իրավապահների ուղղությամբ։ Դրան ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել։ Մի քանի տասնյակ անարխիստներ ձերբակալված են։