News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ցանկանում են Երեւանի խոշորագույն ՀԷԿ-ը՝ «Երեւան-1»-ը, դեկտեմբերի 22-ին՝ Էներգետիկի օրվա առթիվ կրկին գործարկել։ Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին հայտարարեց «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի կառավարիչ) ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արման Բարսեղյանը: «Հույս ունենք այդ ժամկետին բացել: Ցանկանում ենք հասցնել»,- ասաց նա:

Նախկինում կորպորացիայի գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը NEWS.am-ին ասել էր, որ մինչեւ վերանորոգումը կայանում 22,5 մՎտ հզորությամբ 2 ագրեգատ կար, որոնցից մեկն անսարք էր: Այժմ կտեղադրեն երկու ժամանակակից եվրոպական ագրեգատներ՝ յուրաքանչյուրը 24 մՎտ հզորությամբ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նշենք, որ «Երեւան-1» կայանը սպասարկում է մայրաքաղաքի կենտրոնը եւ մետրոն: Կայանի վերանորոգման աշխատանքները Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի 66 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրում հիմնականներից մեկն էին: Ծրագրի 50 մլն դոլարը Եվրոպական վերակառուցման բանկի եւ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկերն են (25-ական մլն դոլար): Ընդհանուր առմամբ «Երեւան-1» ՀԷԿ-ի վերանորոգման համար 2016-ին կորպորացիան կհատկացնի 14,6 մլրդ դրամ (մոտ 30,5 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ