News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոնդոնի միջազգային զարգացման ինստիտուտի հետազոտության տվյալներով Բանգլադեշի աղքատ թաղամասերում բնակվող հազարավոր երեխաներ  շաբաթական միջինը 64 ժամ աշխատում են, հայտնում է Associated Press–ը։

Հետազոտության մեջ ասվում է, որ այդ երեխաներից շատերն աշխատում են կարի արտադրամասերում, որոնք հագուստ են կարում համաշխարհային առաջատար ապրանքանիշերի համար։

Պարզվել է, որ 6-14 տարեկան երեխաների 15 տոկոսը դպրոց չի հաճախում, դրա համար էլ կարող է աշխատել ամբողջ աշխատանքային օրով։

Ըստ Բանգլադեշի օրենսդրության, մինչեւ 14 տարեկան երեխաները աշխատելու իրավունք չունեն։ Իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել հետազոտության տվյալները։

Բանգլադեշի կարի արդյունաբերությունը աշխարհում երկրորդն է չինականից հետո։ Այն աղքատ երկրի տնտեսության հիմքն է, որին  բաժին է ընկնում տարեկան մոտ 25 մլրդ դոլարի արտահանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ