News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է Hraparak.am-ի լրագրող Վահե Հակոբյանի աչքին:  Լրագրողը ներկայացնելով միջադեպը նշել է, որ ինքը հարցրել է ՀՅԴ-ի գաղափարախոսության մասին:

«Ես հարցրեցի Ռուբիկ Հակոբյանին Դաշնակցության գաղափարական գծի մասին, որին նա պատասխանեց, որ պետք է սովորել, որ այդ մասին հարցեր չտանք»,-նշել է լրագրողը՝ հավելելով, որ իր հարցից Ռուբիկ Հակոբյանը զայրացել է: «Նա ասաց, որ իմ հարցերին չի պատասխանում, որ ես չեմ հասկանում, սադրանքներ եմ անում: Ես հասկացա, որ հարցազրույց չի ստացվում, անջատեցի ձայնագրիչը: Ռուբիկ Հակոբյանը շարունակեց կոպիտ տոնով եւ ձեռքերով խոսել, եւ ասաց, որ դու կուլտուրա չունես, ես քեզ կուլտուրա կսովորեցնեմ: Ես էլ պատասխանեցի, որ կուլտուրա ունեմ եւ կարող եմ կուլտուրա սովորեցնել, նաեւ Ձեզ, որովհետեւ էթիկաապես ճիշտ չեք պահում ձեզ»,-պատմել է լրագրղը:

Այնուհետեւ պատգամավորն առաջարկել է առանձնանալ: Արդեն ներքեւում, երբ ոչ ոք չի եղել, Ռուբիկ Հակոբյանն, ըստ Վահե Մակարյանի, անսպասելի հարվածել է իր դեմքին. «Մի քանի անգամ հարվածեց, բայց ամենաուժեղը եղավ աչքիս»:

Խնդրի առնչությամբ Ռուբիկ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ Ռուբիկ Հակոբյանը չէր պատասխանում զանգերին, նա փակվել էր իր սենյակում:

Տպել
Ամենաշատ