News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը նրա կառավարման 8 տարիների ընթացքում արձակուրդի եւ ճամփորդությունների համար ծախսել է ավելի քան 85 մլն դոլար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Judicial Watch-ին, որը հասանելիություն է ստացել նախագահի ընտանիքի ծախսերի վերաբերյալ ԱՄՆ գաղտնի ծառայության փաստաթղթերին, հայտնի է դարձել, որ Օբամայի ընտանիքը տարեկան միջինը ծախսել է մոտ 10 մլն դոլար:
Նշված գումարը ծախսվել է ընտանիքի անվտանգության ապահովման, թռիչքների եւ տեղաշարժման, մեքենաների եւ հյուրանոցներում անձնակազմի եւ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների համարների վարձակալման համար:
Ըստ որում՝ նշվում է, որ տվյալ գումարի չափը վերջնական չէ: Նախագահի ընտանիքը ամեն տարի Ծննդյան տոները նշում է Հավայիում, եւ այս տարի բացառություն չի լինի: Judicial Watch-ի տեղեկություններով՝ 2015 թվականին նախագահական ընտանիքի հանգիստը Հավայիում արժեցել է 4,8 մլն դոլար:
Օբաման պաշտոնանկ կլինի 2017 թվականի հունվարի 20-ին, նախագահ կդառնա նոյեմբերին ընտրված բիզնեսմեն Դոնալդ Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ