Ճապոնիայում կործանվել է FA-18 ամերիկյան կործանիչ–ռմբակոծիչը։ NHK–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սիկոկո կղզու ափերին։
Ճապոնիայի ՊՆ–ն հայտնում է, որ օդաչուն կատապուլտվել է, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նախարարությունը փորձում է պարզել միջադեպի հանգամանքները։
NHK–ի փոխանցմամբ կործանված ինքնաթիռը պատկանում էր ԱՄՆ ծովային հետեւակի «Իվաքուն» ավիաբազային։