News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետության զարգացման հիմքը շրջակա միջավայրն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, գերմանական «Ophardt Hygiene Technologies» ընկերության սեփականատեր Հայներ Օփհարդտի գլխավորած պատվիրակության եւ «Babikian Design Concepts» ընկերության նախագահ  Տիգրան Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

Նախարարը ողջունել է Հայաստանում հականեխիչ նյութերի եւ դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնելու գաղափարը, նշել , որ,  նաեւ, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նախաձեռնությունն օգտակար է: «Իրականում պետության զարգացման հիմքը շրջակա միջավայրն է, որովհետեւ, եթե չունենանք առողջ, նորմալ շրջակա միջավայր, չենք կարող նաեւ զարգացում ունենալ: Եվ, հետեւաբար ցանկացած բիզնես, որն ուղղված է շրջակա միջավայրում մաքուր պայմաններ ստեղծելուն, նա կարող է ապահովել նաեւ հստակ զարգացում, իսկ հականեխիչների ձեր ներկայացրած ծրագիրն ուղղված է հենց այդպիսի միջավայր ստեղծելուն»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Հայներ Օփհարդտը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Մինասյանին՝ դեռեւս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ ծրագրին հավանություն տալու եւ, ներկայում արդեն որպես բնապահպանության նախարար՝ համատեղ աշխատելու պատրաստակամության համար: Կազմակերպության տնօրենը նշել է, որ ուսումնասիրություններ պետք է կատարեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ  առավել թիրախային մարզերում` իրականացնելով համապատասխան աշխատանքները: Գործարար Տիգրան Պապիկյանը ներկայացրել է մինչ արտադրության մեկնարկն իրականացվող աշխատանքները, նշել, որ արտադրության հիմնումը հնարավորություն կտա Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ եւ Իրան առողջապահական արտադրանքի արտահանումը, իսկ առաջնային նպատակն, իհարկե, առողջության եւ շրջակա միջավայրի բարելավման հարցերն են:

Տպել
Ամենաշատ