News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ինքն իրեն խուլիգանի նման է պահել: Այսպես արձագանքեց Աժ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր եւ Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում, ըստ լրագրողի, Ռուբիկ Հակոբյանն իրեն հայհոյել եւ հարվածել է:

«Նա իրեն խուլիգանի նման է պահել: ժուռնալիստիկայի հետ կապ չունի, լրագրության հետ կապ չունի, փորձել է էթիկայի դասեր տալ, սովորեցնել, բայց դա չի ստացվի»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Դիտարկմանը՝ դա արդարացնո՞ւմ է, որ պատգամավորը հարվածի լրագրողին, Ռուբիկ  Հակոբյանը հակադարձեց. «Իսկ դուք տեսե՞լ եք»: Դա ասելուց հետո նա  մտավ դահլիճ:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը պնդում է, որ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցից հետո Ռուբիկ Հակոբյանն իրեն հայհոյել է եւ հարվածել: Նրա այտն ամբողջությամբ կարմրած էր եւ քերծվածք կար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ