News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի լրագրող, Hurriyet պարբերականի սյունակագիր Ահմեդ Հաքանը խիստ քննադատության է ենթարկել «գյավուր» բառով արտահայտություն արած Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին։

Ահմեդ Հաքանն իր հերթակն հրապարակման մեջ դիմել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին՝ ասելով. «Ձեր արածը ատելության հողի վրա հանցանք է։ Դուք ասել եք, թե Թուրքիայի համար անկախությունը «գյավուրին» հենց «գյավուր» ասելն է։  «Գյավուր» բառը մենք հասկանում ենք ոչ մուսուլմաններին տրվող անուն։ Նույնիսկ երբ բացում ենք բառարանը, մենք տեսնում ենք, որ այնտեղ էլ «գյավուրը» նշանակում է ոչ մահմեդականը, քրիստոնյան, կամ կրոն չունեցողը։ Նույնիսկ ձեր շատ սիրած Օսմանյան կայսրությունը արգելել էր ոչ մահմեդականներին «գյավուր» անվանել»,–գրել է Ահմեդ Հաքանը։

Թուրք լրագրողը հիշեցրել է, որ նման արտահայտությունը «ատելության հողի վրա հանցանք» է ուղղված մի բուռ մնացած ոչ մուսուլմանների նկատմամբ։

Նշենք, որ օրեր առաջ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, թե Թուրքիայի համար անկախությունը «գյավուրին» հենց «գյավուր» ասելն է։

Մամուլում մեծ արձագանք էր գտել այս արտահայտությունը, որից հետո փոխվարչապետը ասել էր, թե «գյավուրը» ոչ մի կապ չունի ոչ մահմեդականների հետ։ «Մենք «գյավուր» ենք ասում բռնապետին, անարդարին, կայսերապաշտին։ Դա ոչ մուսուլմանների հետ կապ չունի»,–ասել էր Քուրթուլմուշը։

Տպել
Ամենաշատ