News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ձկնատեսակների եւ խեցգետնի պաշարները միջին ցուցանիշներով քիչ են փոխվել նախորդ տարիների համեմատ, սակայն որսագողությունն ու որսի սխալ միջոցների կիրառումը շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել ձկնատեսակների համար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Եթե անգամ թույլատրվի որսը, պետք է արգելք սահմանել ձվադրման շրջանում եւ խիստ պահպանություն սահմանել նաեւ մանրաձկան վերաբերյալ, որոնք դեռ չեն ձվադրել գոնե մեկ անգամ»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանը։

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Բնապահպանության նախարարությունը դեկտեմբերի 1-ից Սեւանում ձկան եւ խեցգետնի որսի արգելք է սահմանել, սակայն արգելքը լիարժեք չի գործում։

«Նախարարությունը որոշել է արգելքը սկսել դեկտեմբերի 1-ից, բայց ամսի 2-ին, 3-ին տեսել եմ, որ ձուկ վաճառվում է, այսինքն պատշաճ արգելք չկա»,- մտահոգություն հայտնեց Գաբրիելյանը։

Նրա ներկայացմամբ՝ Հայաստանում ձկան եւ խեցգետնի որսը թույլատրելի է մինիմալ չափով, որը ողջ պաշարի մոտ 20-25%-ն է կազմում՝ հաշվի առնելով, որ այստեղ որսագողություն կա, եւ միեւնույն է՝ թույլատրվածից ավելին են որսալու։

Գաբրիելյանը նշեց, որ որսագողությունը ոչ մի դեպքում չի կարող արդարացված լինել եւ պետք է հսկվի համապատասխան նախարարությունների կողմից. «Եթե մենք թույլատրում ենք մի տեղ գողություն անել, ապա թույլ տվեք նաեւ ուրիշ տեղ գողություն անել։ Որսագողությունը նույն գողությունն է։ Եթե ձուկը պետական սեփականություն է, եւ մենք թույլ ենք տալիս պետական սեփականությունը գողանալ, որովհետեւ մարդիկ վատ են ապրում, դե թույլ տվեք, թող ուրիշ տեղեր էլ թալանեն։ Եվ հետո, ես չեմ համարում, որ Սեւանի ավազանի ժողովուրդը մեծ մասամբ ապրում է ձկան շնորհիվ, ուրիշ հարց, որ կան վերավաճառողներ»,- ասաց Գաբրիելյանը։

Տպել
Ամենաշատ