News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Մեծ Բրիտանիայի հնէաբանները հայտնել են, որ Շոտլանդիայում իրենց հաջողվել է հայտնաբերել հնագույն ցամաքային ողնաշարավոր կենդանու մնացորդներ, փոխանցում է Informing–ը։

Գիտնականները ենթադրում են, որ այդ մնացորդները պատկանում են մի արարածի, որը առաջիններից է ջրից ցամաք դուրս եկել։ Այդ արարածը, ըստ մասնագետների, ապրել է  մոտ 335 մլն տարի առաջ, գրում է Nature Ecology & Evolution–ը։

Մասնագետները մտադիր են մանրակրկիտ ուսումնասիրել այդ կենդանու մնացորդները, քանի որ նրանց կարծիքով, ստացված տեղեկությունները կօգնեն ամբողջականացնել մեր մոլորակի վրա կյանքի էվոլյուցիայի պատմությունը։ Գիտնականների խոսքով հնարավոր է իրենք վերջապես կկարողանան հասկանալ, թե ինչ փուլերով է տեղի ունեցել թոքերի ձեւավորումը։

Հնէաբանները ընդամենը 5 կմախք են հայտնաբերել, նաեւ բազմաթիվ մանր մնացորդներ։ Առաջին զննման ժամանակ, նշում են մասնագետները, հայտնաբերվել են ապացույցներ, որ մնացորդները սողունների էին պատկանում։ Դրանցից մի քանիսը մոտավորապես նույն չափսերն ունեն, ինչ ժամանակակից կոկորդիլոսները։ Մնացորդներից մի քանիսը պատկանում էին կենդանիների, որոնց երկարությունը չի գերազանցում 20 սանտիմետրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ