News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին,  վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք նա է արել «Ամերիկանո» սուրճը«Ռուսիանո» վերանվանելու առաջարկությունը:

«Մոսկվայում գտնվելու ժամանակ, մամուլի հրապարակումների համաձայն, Դուք էիք առաջարկի հեղինակը, կամ համահեղինակը, որ «Ամերիկանո» կոֆեն վերանվանեն «Ռուսիանո»: Ուզում եմ իմանալ՝ արդյոք դա այդպես է եւ եթե այո, արդյոք Ձեր կառավարությունում արդեն իրականություն դարձել է այդ առաջարկությունը»,-հետաքրքրվեց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ամբիոնից հեռացավ՝ անպատասխան թողնելով Նիկոլ Փաշինյանի հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ