Ադրբեջանում բացահայտվել է երեք տարվա վաղեմության հանցագործություն։
haqqin.az-ի փոխանցմամբ, պարզվել է, որ 1961 թ․ ծնված Այդին Գեյբատովը 2013-ի հուլիսին սպանվել էր։
Հետաքննության ժամանակ պարզվել է, որ Ա․ Գեյբաթովին սպանել էին նրա կինն ու որդին։ Իսկ հետո մարմինը այրել էին ու նետել Քուռ գետը։
Հանգուցյալի կինն ու որդին՝ 1962թ․ ծնված Տյուկազբան Գեյբաթովան ու 1992 թ․ ծնված Էմիլ Գեյբաթովը ձերբակալվել են սպանություն գործելու կասկածանքով։
Նեֆթչալինի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, իրականացվում է հետաքննություն։