News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դանիայի Օրխուսսկի համալսարանի աշխատակիցները անցկացրել են հետազոտություն, որի նպատակն էր պարզել  ժամանակակից ֆիզիկոսների տեսակետները քվանտային մեխանիկայի պոպուլյար մեկնաբանությունների մասին, փոխանցում է Informing–ը։

Հետազոտության շրջանակում հարցում է իրականացվել այն գիտնականների շրջանում, որոնք իրենց կյանքը նվիրել են ֆիզիկային։ Հեղինակները հարցաթերթիկն ուղարկել են աշխարհի տարբեր երկրներում բնակվող 1234 գիտնականների։ Հարցերին պատասխանել են միայն 149 գիտնականներ ՝ 8 համալսարաններից։

Հարցման մասնակիցների 67 տոկոսը հայտնել է այն մասին, որ բնության ֆունդամենտալ հատկությունը պատահականությունն է։ 18 տոկոսը վստահ է, որ պատահականությունը ֆիզիկական տեսության առանձնահատկություն է ու չի կարող առանձնացվել դրանից։ 12 տոկոսը հայտնել է, որ քաոսը բնության միայն թվացյալ հատկությունն է։ Եվս 4 տոկոսն էլ վստահ է, որ գոյություն ունի բնական երեւույթների քողարկված կանխորոշվածություն։

Ֆիզիկոսների 39 տոկոսը հայտնել է, որ համամիտ է քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությանը։ Բայց 36 տոկոսը տեսության որեւէ մեկնաբանության նախապատվություն չի տալիս։ 6 տոկոսը պաշտպանում է քվանտային մեխանիկայի տեղեկատվական մեկնաբանությունը։ Նույնքան մարդ էլ հավանություն է տալիս բազմաշխարհ մեկնաբանությանը։ 49 տոկոսն անիմաստ է համարել «Ջրածնի ատոմի մեջ հատկապես որտե՞ղ է գտնվում էլեկտրոնը մինչեւ չափումը» հարցը։ 15 տոկոսն ասել  է, որ դա անհնար է իմանալ։ Իսկ 10 տոկոսն էլ համարում է,որ ժամանակակից գիտության մակարդակը թույլ չի տալիս պարզել այդ հարցի պատասխանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ