News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ է համարում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը, պատասխանելով ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արդյոք անտրամաբանական չի համարում, որ կառավարությունը իր ակտիվներով կարող է ինչ-որ բանի դիմաց վճարել:

«Ես դրանում որեւէ անտրամաբանական բան չեմ տեսնում, որ դու կարող ես քո ակտիվներով վճարել որեւէ բանի դիմաց, հատկապես երբ դու նվազեցնում ես արտաքին պարտքը»,-  նշեց վարչապետը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

կարեն Կարապետյանը նշեց, որ համաձայն չէ այն դիտարկմանը, թե այդ գործարքը հանգեցրել է  այն բանին, որ «Գազպրոմ»-ը Հայաստանի համար բարձրացրեց գազի սակագինը.  «Բոլոր ժամանակներում Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը տարածաշրջանում: Որեւէ պահ չի եղել, որ Հայաստանին գազի գինը մատակարվել է տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով»:

Կարեն Կարապետյանը նշեց, որ պատգամավորի դիտարկումը, թե ինքը «Հայռուսգազարդ»-ի կառավարության մասնաբաժինը «Գազպրոմ»-ին զիջելու գործարքի պահին աշխատել է «Գազպրոմ» ընկերությունում ու մասնակից է եղել այդ գործարքին, նշեց. «Ես «Գազպրոմ»-ում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ  եւ կառավարման մենեջեր երեք կազմակերպությունում: Երեքից ոչ մեկը Հայաստանի  հետ որեւէ կապ չուներ, ես այդ գործարքին չեմ մասնակցել: Եվ կրկնում եմ՝ ես այդ գործարքը համարում եմ տրամաբանական»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ