News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ։

Անկարայում «ՌԻԱ Նովոստիի» դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ դեսպանին կանչել են Թուրքիայի խորրդարանի փոխխոսնակ Այշենուր Բախչեկապիլիի հետ Քյոլնի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Բախչեկապիլիին Քյոլնի օդանավակայանում 45 րոպեով ձերբակալել էին, երբ նա Թուրքիա էր վերադառնում, քանի որ ոստիկանությունը անվավեր էր ճանաչել փոխխոսնակի ժամանակավոր անձնագիրը, որը նա ստացել էր Թուրքիայի հյուպատոսարանից այն բանից հետո, երբ նրա պայուսակը, որի մեջ նաեւ դիվանագիտական անձնագիրը, գողացել էին Քյոլնում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիայի իշխանություններին ու սպառնացել պատասխան քայլեր ձեռնարկել։ Երկրի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ դատապարտել է Գերմանիայի իշխանություններին այդ միջադեպի կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ