News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրեբջանական բանկերը դադարեցրել են դոլարի վաճառքը,իսկ Amrahbank-ն առհասարակ սառեցրել է արժույթի փոխանակման կետերի գործունեությունը։

haqqin.az-ի փոխանցմամբ բանկերի արժույթի փոխանակման կետերում ու «սեւ շուկայում» դոլարը գնում են 1․7369, իսկ վաճառում 1․8060 մանաթով։

Գրեթե բոլորը բանկերը վերջին  օրերին առհասարակ դոլար չեն վաճառել, ու մինչեւ շաբաթվա վերջ վաճառքը դադարեցված է։ Սակայն բանկերի մեծ մասը շարունակում է բնակչությունից դոլար գնել։

«Սեւ շուկայում» դոլար վաճառում են։ Հարյուր դոլարն արժե 185-189 մանաթ։

  ԿԲ-ն նախօրեին անցկացրել էր արժութային աճուրդ, որի ժամանակ սակարկությունները սկսվել են դոլարի դիմաց 1․7339 մանաթից ու ավարտվել 1․7369 մանաթով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ