News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի իշխանությունները չեն կարող արգելափակել Brexit–ի գործարկումը։ Այս մասին հայտնել է Շոտլանդիայի գլխավոր դատախազ Ջեյմս Ուոլֆը ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգի գործարկման մեխանիզմի հարցով բրիտանական Գերագույն դատարանի լսումների երրորդ օրը։

Սակայն նա «սահմանադրական տեսակետից կարեւոր» է համարել Brexit-ի մասին բրիտանական խորհրդարանի ընդունած ցանկացած օրինագծի հաստատումը շոտլանդական խորհրդարանի կողմից։

Բացի գլխավոր հարցից, որը վերաբերում էր խորհրդարանի հետ խորհրդակցությունների անհրաժեշտությանը, Գերագույն դատարանը պետք է պատասխանի նաեւ այն հարցին, արդյոք վարչապետ Թերեզա Մեյը պետք է ստանա ռեգիոնների իշխանությունների համաձայնությունը ԵՄ-ից դուրս գալու գործընթացը գործարկելուց առաջ։ Ճիշտ է հունիսի 23-ի հանրաքվեի ժամանակ Մեծ Բրիտանիան ընդհանուր առմամբ քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, սակայն Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան կողմ են արտահայտվել անդամակցությունը պահպանելուն։

Չնայած լսումները Գերագույն դատարանում կավարտվեն դեկտեմբերի 8-ին, բայց դատավճիռը ակնկալվում է միայն հունվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ