News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրեն հանկարծակիի են բերել «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունները, որը 2014 թվականին Իրաքում, այնուհետեւ՝ Սիրիայում հսկայական տարածքներ է գրավել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Խոշոր ցամաքային հարձակում կազմակերպելու՝ ԻՊ-ի հնարավորությունը չի եղել իմ հետախուզական ռադարի էկրանին»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Օբաման:

Միաժամանակ, նա վստահ է, որ իր վարչակազմը միշտ լավագույն քայլերն է ձեռնարկել՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար:

Վերջին երկու տարիներին ԻՊ-ի էքսպանսիան գլխավոր միջազգային խնդիրներից է: Խմբավորումը, որը, ԿՀՎ-ի տվյալներով, սկսել է գործել 30 հազար զինյալից, գրավված տարածքներում խալիֆայություն է հայտարարել:

Ահաբեկիչների դեմ պայքարի համար 2014 թվականի ամռանն ԱՄՆ-ն միջազգային կոալիցիա ստեղծեց, որը հարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Ընդ որում, այն Սիրիայում գործում է առանց Դամասկոսի համաձայնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ