News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավարտին են հասցվել Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում էին իրանցի մասնագետների կողմից՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, այդ կապակցությամբ դեկտեմբերի 7-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության եւ պարսկական ընկերության միջեւ ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, ըստ որի Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը ամբողջական տեսքով  հանձնվել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ինչպես նշում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Շուշիի Վերին Մզկիթի վերականգնումը կարեւոր նշանակություն ունի Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության առումով, քանի որ ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան, անկախ կրոնական կամ մշակութային պատկանելիությունից, Արցախի ժողովրդի պատմական սեփականությունն է հանդիսանում:

Պարսկական մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները, ըստ արցախյան մասնագետների, կատարվել են լիարժեքորեն եւ համապատասխանում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման բոլոր նորմերին:

Ըստ Ս. Շահվերդյանի, մզկիթի վերականգնման նախագծի կազմման համար իրանական ընկերության ընտրությունը պատահական չէր՝ հաշվի առնելով մզկիթի կապը Իրանի մշակույթի ու պատմության հետ:

Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է ՀՀ-ում գործող «Արեւելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ