News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 8-ին, նիստում զավեշտալի երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգցման նախարար Դավիթ Լոքյանի միջեւ:

Նախարար Լոքյանը ներկայացնում էր 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին նախագիծը, որը բավական երկար էր:

Հասկանալով, որ վարչապետն ավանդույթի համաձայն կարող է ընդհատել նրան՝ Լոքյանն ինքը առաջարկեց. «Հիմա շարունակե՞մ, թե՞ չշարունակեմ, պարոն վարչապետ, որովհետեւ երկար է»: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին հումորով մոտեցավ. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, շարունակելո՞ւց, ուրեմն դա արեք»: Ապա Դավիթ Լոքյանը շարունակեց ներկայացնել հարցը:

Այնուհետեւ, երբ մեկ այլ հարց էր ներկայացնում էր նախարար Սուրեն Կարայանը, վարչապետը նշեց. «Ժամանակը հաշվի առնելով, կողմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու»:

Նշենք, որ կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանն ասել էր, որ այսօր ժամը 12:00-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու բյուեջի նախագծի քվեարկությունը, հետեւաբար՝ պետք է այսօր մաքսիմալ լակոնիկ լինեն:

Տպել
Ամենաշատ