News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարցված տղամարդկանց 23 տոկոսը պնդում է` մասնակցություն ունեցել է հղիության արհեստական ընդհատման մասին որոշմանը, մինչդեռ կանանց 86 տոկոսը հայտարարել է` ամուսինները մասնակցություն ունեցել են: Աս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Ջինա Սարգիզովան` ներկայացնելով «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

«Պատասխանների նման տարբերությունը շատ հետաքրքիր է, ամենահզոր փաստերից մեկն է: Ես կարծում եմ` այս տարբերությունը պայմանավորված է հոգեբանական, հասարակական հանգամանքներով: Կանանց մի տոկոս կա, որ ինքը համոզված է` իր մարմնի տերն ինքն է եւ հետեւաբար, նաեւ որոշում կայացնողը: Այսօր մենք շատ ենք խոսում ժողովրդագրական հիմնախնդիրների մասին եւ տղամարդիկ անմասն չեն այս քննարկումներից, խոսակցություններից, անշուշտ գիտակցում են, որ եթե ոչ ուղիղ, ապա կողմնակիորեն կարող են ազդել այդ որոշման կայացման վրա եւ շատ հաճախ էլ այդպես էլ անում են: Երբ ես խոսում եմ կանանց հետ, ուղղակի հետաքրքրվում եմ` տղա եք ուզում, թե աղջիկ, հետաքրքիր պատասխաններ եմ լսում: Կանանց մեծ մասն ասում է` լավ կլինի, որ առաջինը տղա լինի, բայց երբ ուզում ես հասկանալ` ինչու, պատասխանները չեն ապշեցնում, բայց զարմացնում են. «Իմ ընտանիքի անդամներին գոհացնելու, սիրված հարս լինելու, իմ ամուսնուն շրջապատում ավելի լավ դիրք ապահովելու համար»,- ասաց փորձագետը` նշելով, որ կանայք հաճախ իրենք են նման քայլի գնում:

Նշենք, որ հետազոտությանը մասնակցել է 1600 քաղաքացի եւ մայրաքաղաքից, եւ մարզերից:

 

Տպել
Ամենաշատ