News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան եւ տարածաշրջանային երկրները կախված են Սիրիայում Թուրքիայի ավերիչ նախագծի իրականացումից եւ ահաբեկիչների աջակցությունից։ Այս մասին «Ալ Վատան» թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Նրա խոսքով՝ Հալեպում այդ երկրների ձախողումը կշրջի իրադարձությունների ընթացքը եւ կդառնա Սիրիայում թշնամական պլանների պարտություն։

Անդրադառնալով արեւելյան Հալեպում Սիրիայի բանակի առաջընթացին եւ մարտակաբ գործողությունները դադարեցնելու մասին Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու ԱՄՆ եւ ՄԱԿ ձգտումներին՝ նախագահն ասել է, որ ամբողջ Սիրիան ազատագրելու որոշումն ընդունվել էր ամենասկզբում։ Սիրիան երբեք չի հրաժարվել այդ պլաններից եւ որեւէ շրջան ազատագրելու գաղափարից։

Անդրադառնալով միջազգային խուճապին եւ Հալեպի արեւելյան հատվածում գրոհայինների վախին, չնայած նրանց հիմնական մասը ահաբեկչական կազմակերպությունների միջազգային ցուցակի մեջ ներառված «Ջեբհաթ Ան-Նուսրայի անդամներ են, Ասադն ընդգծել է, որ ճգնաժամի առաջին տարիներին Դամասկոսում եւ Հոմսում, որը նրանք ցանկանում էին վերածել այդ կեղծ հեղափոխության օջախի, մարտական գործողություննեի ձախողումից հետո, Հալեպը նրանց վերջին հույսն է դարձել. «Ահաբեկիչների եւ նրանց աջակցողների համար Հալեպի առավելությունը նրա աշխարհագրական մերձավորությունն է Թուրքիային, քանի որ Հալեպում սահմանային օժանդակություն ապահովելը շատ ավելի հեշտ է: Հատկապես այդ պատճառով են ահաբեկիչները եւ նրանց աջակցողները վերջին 2 տարիների ընթացքում կենտրոնացել այդ քաղաքի վրա: Ահաբեկիչներից քաղաքի ազատագրումը կնշանակի նրանց պլանների արմատական տապալում, քանի որ ահաբեկիչների պարտությունը Դամասկոսում, Հոմսում եւ Հալեպում նշանակում է, որ նրանց մոտ իրական հաղթաթղթեր չեն մնացել, եւ իհարկե՝ նրանց մոտ, ովքեր նրանց աջակցում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ