News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Սինգապուրյան Evolve ընկերության սեփականատեր Չատրի Սիտյոդտոնը շուրջ 500 հազար դոլար կվճարի Մալդիվներում իր 100 աշխատակիցների արձակուրդի համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Գործարարը որոշել է աշխատողներին նման նվեր մատուցել ջանասիրաբար աշխատելու համար: Նրանց ջանքերի շնորհիվ սպորտային մրցաշարեր կազմակերպող ընկերության եկամուտը, նախորդ տարվա համեմատ, 30%-ով ավելացել է:

Վերջին հինգ տարվա ընթացքում Սիտյոդտոնը մի քանի անգամ նման ուղեւորություններ կազմակերպել է իր աշխատակիցների համար դեպի Ինդոնեզիա եւ Թաիլանդ, որտեղ նրանք իջեւանել են հինգաստղանի հյուրանոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ