News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը կստեղծի Հայաստանի իրավազորության հիմնադրամ: Այս մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 8-ին՝ կառավարության նիստում:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ հիմնադրամը ենթակառուցվածքային որոշումներ կմշակի ֆինանսական, հարկաբյուջետային եւ դատական ոլորտներում, նոր օրինագծերի եւ այլ ակտերի նախագծեր: Մյուս խնդիրներն են Հայաստան ֆինանսներ եւ տեխնոլոգիաներ ներգրավելը, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը նպաստելը, արտադրողականության եւ կառավարման նոր չափանիշների ներդրումը, երկրի ներդրումային հնարավորությունների բարձրացումը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հիմնադրամը ոչ միայն տնտեսությամբ եւ իրավունքով կզբաղվի, այլ նաեւ կաշխատի հանուն ազգային կերպարի փրկության: Նշված նպատակներից մեկն է՝ «երկրի գլոբալացման համար հնարավորությունների ստեղծումը եւ միաժամանակ՝ ազգային արժեքների պահպանումը»:

Նշենք, որ տնտեսական զարգացման խնդիրները նույնանուն նախարարության իրավասությունն են, որն այդ նպատակով էլ վերանվանեցին: Սակայն վերանված նախարարությունն անմիջապես իրեն կից «դուստր կազմարկերպություն» է ստեղծել:

Հայաստանում համանման անուններով կազմակերպություններից արդեն գործել են Ազգային մրցունակության հիմնադրամը եւ Զարգացման հայկական գործակալությունը, որոնց ժառանգորդը դարձավ Հայաստանի զարգացման հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ