News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները զգուշացնում են, որ 35 տարի անց սպիտակ արջերը կարող են անհետանալ: Պատճառները սառույցների հալոցքն է: Ըստ Informing-ի՝ նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Ձկնապաշարների եւ վայրի կենդանիների պահպանության ծառայության մասնագետները:

Նրանց հաշվարկներով՝ արջերի 35-80%-ը 35-40 տարի անց կանհետանան. այս կենդանիների թիվը 26 հազարից կհասնի 9 հազարի: Իսկ եթե նրանց պոպուլյացիայի կրճատումն ավելի լինի, ապա վտանգի տակ կհայտնվի այս կենդանիների գոյությունը:

Գիտնականները պարզաբանել են, որ սառույցների հալչելու հետեւանքով սպիտակ արջերը չեն կարողանում իրենց համար սնունդ հայթայթել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ