News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի գալու հետ կապված պատրանքներ չի տածում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե լուրջ խոսենք, ապա, իհարկե, նոր թիմի գալուց հետո ոչ մի բարեկամության, եղբայրության եւ արդարության հաղթանակ չի սպասվում։ Ոչ մի պատրանք ոչ ոք չի տածում»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

«Պետք է տարբերել պատվիրված հակառուսական քարոզչությունը սեփական ազգային շահերը պաշտպանելուց։ Առաջինը ապակառուցողական կլինի ոչ այնքան Ռուսաստանի, որքան ամբողջ աշխարհի համար, քանի որ աշխարհին պետք է այդ հավասարակշռությունը։ Երկրորդը նորմալ աշխատանքային գործընթաց է»,– ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ